Գարիկ Մարտիրոսյանը հեռացվել է Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունից
Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն ղեկավարությունը փակել է հայտնի «Прожекторперисхилтон» հաղորդումն ու աշխատանքի իրավունքից զրկել հաղորդավարներից 2-ին՝ Գարիկ Մարտիրոսյանին և Սերգեյ Սվետլակովին:
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը զրկվել են աշխատելու հնարավորությունից «Գազարդ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչի պահանջով: Ըստ նրա` Սենկևիչը շոումեններին արգելել է Հանրայինում հաղորդում վարել այն բանից հետո, երբ Մարտիրոսյանն ու Սվետլակովը նոր պայմանագիր են ստորագրել «ՏՆՏ» հեռուստաալիքի հետ: