Լրահոս

27.09.2012 16:21


Կրկին կոչ են անում սպառողներին

Կրկին կոչ են անում սպառողներին

Հայտնում ենք ձեզ, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերը ունեն շեղում մանրէաբանական ցուցանիշներով (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել): 

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը