Շավարշ Քոչարյան. «Բյուջեից Հունգարիայի դեսպանատան վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել»
Այսօր ԱԺ-ում 2011թ. բյուժեի կատարողականի վերաբերյալ շարունակվող քննարկումների ընթացքում հարցին, թե Հունգարիայում Հայաստանի դեսպանի գործունեության ուղղությամբ ի՞նչ միջոցներ են ծախսվել բյուջեից, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է.
«Բյուջեից Հունգարիայի դեսպանատան վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել: Բազմաթիվ երկրներ կան, որոնք ի վիճակի չեն ամեն երկրում ունենալ դեսպան, այդ բացը ծածկում է հարևան պետությունում գտնվող դեսպանը: Այսպես` Վիեննայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան էր նշանակվել նաև Հունգարիայում. սեպտեմբերին դեսպան Արման Կիրակոսյանը պետք է հանձներ իր հավատարմագրերը Հունգարիային, սակայն հարաբերությունների կասեցման պատճառով դա տեղի չի ունեցել, և բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել»,–ասել է փոխնախարարը։

7or.am