Լրահոս

27.09.2012 15:19


Տնօրենների հավաստագրման քննություններ

Տնօրենների հավաստագրման քննություններ

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  հաստատվել է   հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի հոկտեմբերի 2-ից Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում  /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:  Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին: Քննությունների մեկնարկը՝ ժամը 9։30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը