Վարդան Ղուկասյան. «Ինձ ավելի շատ ճանաչում եմ բիզնեսի մեջ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Աժ–ում անսպասելի հայտնվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։
Համդիպումից հետո Ղուկասյանը լրագրողներին հայտնել է, որ ԱԺ նախագահի հետ քննարկել է հոկտեմբերի 7-ին Գյումրիի օրվա նախապատրաստական աշխատանքները: «Բա ոնց, քննարկում ենք, հրավիրում ենք, հրավիրատոմս ենք տալիս»,-ասել է Վարդան Ղուկասյանը։ Հարցին, թե վարչապետի մո՞տ էլ է գնալու, Գյումրիի նախկին թաղապետը պատասխանել է. «Բա ինչ եմ անելու»:
Վարդան Ղուկասյանը նշել է նաև, որ մինչև նոյեմբերի 12–ը դեռ պաշտոնավարելու է, և քաղաքի օրվա տոնակատարություններն էլ ինքն է ղեկավարելու: Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը, Ղուկասյանն ասել է. «Ես չեմ ուզում աշխատել պետական կառույցներում, և ինձ ավելի շատ ճանաչում եմ բիզնեսի մեջ: Մի քիչ պետք է հանգստանամ»:
Նա նշել է, թե դպրոցից հետո և ամբողջ կյանքում բիզնեսով է զբաղվել, ունեցել և մինչ օրս ունի ֆերմաներ, առաջին կոոպերատիվը` «Սպարտակը», ինքն է ստեղծել, «գուլպանասկեղենի», հացի արտադրամասեր և այլն:

7or.am