ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է`
- ՀՀ 2012 թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ, - «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կարիքների համար գնումների բազային միավորի 350-ապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները, - գրադարանների խորհրդի աշխատակարգը և գրադարանների խորհրդի կազմը, - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. նախահաշիվը, - ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը, - «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գծով 2012 թ. երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. ընտրությանը համամասնական ընտրակարգով երեք և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների։
Հողերը հաշվառվում են տարին մեկ անգամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է`
- ՀՀ 2012 թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ,
- «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կարիքների համար գնումների բազային միավորի 350-ապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները,
- գրադարանների խորհրդի աշխատակարգը և գրադարանների խորհրդի կազմը,
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. նախահաշիվը,
- ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը,
- «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գծով 2012 թ. երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. ընտրությանը համամասնական ընտրակարգով երեք և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների։