Լրահոս

27.09.2012 13:01


Վարդան Ղուկասյանն անսպասելիորեն եկել է ԱԺ` Հովիկ Աբրահամյանին հանդիպելու նպատակով

Վարդան Ղուկասյանն անսպասելիորեն եկել է ԱԺ`  Հովիկ Աբրահամյանին հանդիպելու նպատակով

Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր եկել է Ազգային ժողով։ Այստեղ նա լրագրողների օգնությամբ գտել է ԱԺ նախագահ Հովիկ Արբահամյանի սենյակը և մտել հանդիպման։ Այս պահի դրությամբ հանդիպումը դեռ չի ավարտվել։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերի 9-ին կայացած Գյումրիի քաղաքապետի ընտրություններում չէր առաջադրվել: Մինչ այդ նա հրաժարվել էր նաև Հանրապետական կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը