Լրահոս

27.09.2012 12:16


Հանձնել են կամավոր

Հանձնել են կամավոր
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ   և կամավոր հանձնել ինքնաշեն ինքնաձիգ, սպորտային ատրճանակ` առանց պահեստատուփի, «ՈՒԶՌԳՄ 386-Պ-13-67» տիպի պայթուցիչ, 7,62 մմ 14 հատ և 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 1 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված հորը:
 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 
Կատարվում է հետաքննություն:
 
 
 
***
 
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, բաժին է նեկայացել 41-ամյա մի տղամարդ   և կամավոր հանձնել   9 մմ տրամաչափի  ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 210, 7,62 մմ տրամաչափի` 232 և 9 մմ տրամաչափի   2 փամփուշտ ու հայտնել է, որ դրանք հայտնաբերել է իր տան նկուղից. զենք-զինամթերքն իր մոտ մնացել է 1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը