Տնտեսական

27.09.2012 12:13


Կառավարությունը հաստատեց 2013 թ. պետական բյուջեի նախագիծը

Կառավարությունը հաստատեց 2013 թ. պետական բյուջեի նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ՝ եկամուտների գծով այն կկազմի 1 տրիլիոն 59 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 183.1 մլրդ դրամ, դեֆիցիտը` 124 մլրդ դրամ: 

Նշվեց նաև, որ ՀՀ կենտրոնական բանկին՝ 2013 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել են 12-ամսյա գնաճի 4+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Այս խորագրի վերջին նյութերը