Լրահոս

27.09.2012 11:59


Դիարբեքիրի քաղաքապետը՝ հայերին. «Վերադարձեք ձեր պապերի քաղաքը»

Դիարբեքիրի քաղաքապետը՝ հայերին. «Վերադարձեք ձեր պապերի քաղաքը»

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) քաղաքապետ Օսման Բայդեմիրը մինչև 1915թ. Դիարբեքիրում ապրած հայերի և ասորիների ժառանգներին կոչ է արել վերադառնալ նախնիների քաղաք: Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը։

–Մենք չենք ցանկանում մասնակից լինել հայերին կոտորած և տառապանքների ենթարկած մեր պապերի ժառանգությանը: Վերադարձե՛ք ձեր քաղաք,–ասել է Բայդեմիրը հայ և թուրք լրագրողների հետ համատեղ ծրագրի շրջանակներում ունեցած  հանդիպման ժամանակ։

Դիարբեքիրի քաղաքապետը նշել է, որ շատ կուզենար լինել Երևանում, սակայն նրան արգելված է դուրս գալ երկրից.

–Մի օր գուցե այդ արգելքը վերանա: Այդ ժամանակ ես շատ կցանկանամ Երևանում լինել: Կցանկանամ Դիարբեքիրից մի փունջ ծաղիկ բերել` զոհերի հուշակոթողին դնելու համար: Իմ ամենամեծ երազանքը Թուրքիայում հայ, ասորի և թուրք, ինչպես նաև բոլոր հալածված ժողովուրդներին նվիրված հուշակոթողի կառուցումն է։

Այս խորագրի վերջին նյութերը