Դիարբեքիրի (Տիգրանակերտ) քաղաքապետ Օսման Բայդեմիրը մինչև 1915թ. Դիարբեքիրում ապրած հայերի և ասորիների ժառանգներին կոչ է արել վերադառնալ նախնիների քաղաք: Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը։
–Մենք չենք ցանկանում մասնակից լինել հայերին կոտորած և տառապանքների ենթարկած մեր պապերի ժառանգությանը: Վերադարձե՛ք ձեր քաղաք,–ասել է Բայդեմիրը հայ և թուրք լրագրողների հետ համատեղ ծրագրի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ։
Դիարբեքիրի քաղաքապետը նշել է, որ շատ կուզենար լինել Երևանում, սակայն նրան արգելված է դուրս գալ երկրից.
–Մի օր գուցե այդ արգելքը վերանա: Այդ ժամանակ ես շատ կցանկանամ Երևանում լինել: Կցանկանամ Դիարբեքիրից մի փունջ ծաղիկ բերել` զոհերի հուշակոթողին դնելու համար: Իմ ամենամեծ երազանքը Թուրքիայում հայ, ասորի և թուրք, ինչպես նաև բոլոր հալածված ժողովուրդներին նվիրված հուշակոթողի կառուցումն է։
Դիարբեքիրի քաղաքապետը՝ հայերին. «Վերադարձեք ձեր պապերի քաղաքը»