Ձերբակալվել է Ահմադինեժադի խորհրդականը, ով քննադատել էր Ալի Համենեիին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ուսումնասիրում է իր խորհրդական, իրանական «IRNA» գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրի ձերբակալության հանգամանքները:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Ջավանֆեքրը մեղադրվում է երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեիին վիրավորելու համար։ Նրան դատապարտել են վեցամսյա ազատազրկման և ուղարկել են Թեհրանի բանտ: Ընդ որում չի նշվում, թե նախագահի խորհրդականը երբ և որտեղ է Համենեիին վիրավորել:
Ահմադինեժադը հայտարարել է, որ նոր է իրազեկվել Ջավանֆեքրի ձերբակալության մասին և կցանկանար իր կարծիքը հայտնել միայն տվյալ գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո:
Նշենք, որ Իրանում երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեիի ու երկրի նախագահ Ահմադինեժադի հարաբերությունները տևական ժամանակ է, ինչ բավական լարված են։