Ամերիկացի անչափահասը համադասարնցիների առաջ ինքնասպան է եղել
Օկլահոմա նահանգի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտը համադասարնցիների առաջ ինքնասպան է եղել։ Քեյդ Պուլոսը (Cade Poulos) դասաժամից առաջ դպրոցի միջանցքում կրակել է իր վրա։ Անչափահասը հագել էր Բեթմենի կոմիքսների հերոսներից մեկի՝ Երկերեսանու (Two-Face) շորերը։ «Նյու Յորք դեյլի նյուս»–ը գրում է, որ աշակերտը նման հագուսով է եղել, քանի որ այդ օրը դպրոցում սուպերհերոսներին նվիրված տոն պետք է լիներ։
Ուսուցիչների խոսքերով՝ կրակոցի ժամանակ միջանցքում այլ աշակետներ էլ են եղել, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել։ Այս պահին ոստիկանները ճշտում են, թե ինչպես է ատրճանակը հայտնվել աշակերտի ձեռքին։ Համադասարնցիների մի քանիսի կարծիքով՝ Քեյդը, հնարավոր է, ինքնասպան է եղել պարբերաբար ծաղրի ենթարկվելու պատճառով։
Ամերիկացի անչափահասը համադասարնցիների առաջ ինքնասպան է եղել
Օկլահոմա նահանգի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտը համադասարնցիների առաջ ինքնասպան է եղել։ Քեյդ Պուլոսը (Cade Poulos) դասաժամից առաջ դպրոցի միջանցքում կրակել է իր վրա։ Անչափահասը հագել էր Բեթմենի կոմիքսների հերոսներից մեկի՝ Երկերեսանու (Two-Face) շորերը։ «Նյու Յորք դեյլի նյուս»–ը գրում է, որ աշակերտը նման հագուսով է եղել, քանի որ այդ օրը դպրոցում սուպերհերոսներին նվիրված տոն պետք է լիներ։
Ուսուցիչների խոսքերով՝ կրակոցի ժամանակ միջանցքում այլ աշակետներ էլ են եղել, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել։ Այս պահին ոստիկանները ճշտում են, թե ինչպես է ատրճանակը հայտնվել աշակերտի ձեռքին։
Համադասարնցիների մի քանիսի կարծիքով՝ Քեյդը, հնարավոր է, ինքնասպան է եղել պարբերաբար ծաղրի ենթարկվելու պատճառով։