ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Սիրիայի հարցը. տարբեր կարծիքներ են հնչել
Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների արտգործնախարարները: Քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է «vesti.ru»-ն:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր ելույթում թեև չի խոսել ռազմական միջամտության մասին, սակայն ակնարկել է, որ իրենք աջակցում են նման սցենարին` բերելով Լիբիայի օրինակը:
Ռուսաստանը, Չինաստանն ու մի շարք այլ երկրներ շարունակել են պնդել, որ Սիրիայի ճակատագիրը պետք է սիրիացիները որոշեն: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը չի ավարտվում ոչ միայն դրա մասնակից կողմերի, այլև այլ երկրների մեղքով, որոնք ընդդիմությանը զենք են տրամադրում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ հայտարարել է, որ սիրիական խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։
–Ես երկրներին կոչ եմ անում խոստովանել, որ այս հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ,–ասել է նա: