Անջելինա Ջոլին հիվանդ չէ. հոլիվուդյան աստղի ներկայացուցիչը հերքում է
Անջելինա Ջոլին հերքել է իր հիվանդության մասին լուրերը: Նրա ներկայացուցիչն իտալական «Chi» թերթին հայտնել է, որ դերասանուհին այժմ զբաղված է միայն սեփական երեխաների ու սիրիացի փախստականների հարցերով: Նա հավելել է, որ դերասանուհին նիհարել է հատուկ սննդակարգի հետևանքով։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկյան «National Enquirer» –ը լուր էր հրապարակել, թե Ջոլին մահվան եզրին է հեպատիտ C-ի պատճառով:
Անջելինա Ջոլիի հիվանդության մասին հայտնել էին նաև թուրքական լրատվամիջոցները, որոնք հաղորդում էին, թե Թուրքիա այցի ժամանակ Ջոլին հանդիպել էր հայտնի փոխպատվաստողների հետ ու քննարկել լյարդի փոխպատվաստման հնարավորությունը: