Վրաստանում ավարտին է մոտենում ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժության գործնական փուլը, որին ներգրավված են ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական, ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական թիմերը։
Ռուսթավիից ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը հայտնում է, որ ուսումնավարժության պայմանական աղետի գոտում հայ փրկարարներն արձագանքել են 8 արտակարգ իրավիճակի` փրկարարական ջոկատը սպասարկել է 3 կանչ, քիմիական մոնիթորինգի թիմը, հրշեջները և ջրափրկարարները` 2-ական կանչ:
Որոնողափրկարարական գործողություններն իրականացվում են իրականին հնարավորինս մոտեցված պայմաններում և ռեժիմում` հատուկ այդ նպատակով Ռուսթավիի մոտակայքում արհեստականորեն ստեղծված աղետի գոտիներում:
Հիշեցնենք, որ ըստ «Ջորջիա 2012» ուսումնավարժության սցենարի` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ. կան բազմաթիվ զոհեր, տուժածներ ու ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով տեղի է ունեցել նաև քիմիական վտանգավոր նյութերի արտահոսք, ՃՏՊ-ներ, ջրհեղեղներ ու հրդեհներ:
«Ջորջիա 2012». 1 օրում` 8 արտակարգ իրավիճակ