Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ այսօր երկու պայթյուն է որոտացել։ Ինչպես տեղեկացնում է նորությունների «ԵՌԱԳՈՅՆ» արևմտահայերեն կայքը, Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը հաղորդել է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ նաև մեկ հայ։
Ռեյիսյանը տեղեկացրել է, որ առաջին ռումբը պայթել է օդում՝ առանց շրջակայքին որևէ վնաս հասցնելու, սակայն երկրորդ պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը հայազգի Վարդան Մութաֆյանն է, իսկ մյուսը՝ քրիստոնյա արաբ: Պայթյունի հետևանքով կան նաև մի քանի վիրավորներ, որոնց թվում հայեր չկան։
Վարդան Մութաֆյանը Դեր էլ Զորի հայ էր և Հալեպ էր տեղափոխվել ավելի ապահով ապաստան գտնելու նպատակով:
Հալեպում ևս մեկ հայ է զոհվել