Հրաչյա Ռոստամյան. «Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է»
«Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է»,-սեպտեմբերի 26-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը:
«Եկեք արմատապես փոխենք մեր մոտեցումը սպորտի նկատմամբ, ավելի շատ մտածենք սպորտի մասսայականացման և ոչ թե ամեն գնով մեդալների արժանանալու մասին»,- ասել է Հ. Ռոստոմյանը և նշել, որ ինքը պարբերաբար լինելով Երևանում և մարզերում գտնվող մարզասրահներում, լավատեղյակ է այնտեղ տիրող իրավիճակին: «Գիտեմ՝ ինչպիսի պայմաններում են մարզվում մեր մարզիկները: Խնդիրները շատ են, բայց բոլորն էլ լուծելի: Անհրաժեշտ է ուղղակի համակարգված և սրտացավ մոտեցում»,- ասել է նա:
Մասնակիցները տեղեկացրել են, որ սրտացավությունից բացի, անհրաժեշտ են նաև ֆինանսական միջոցներ, այսօրվա պետական ֆինանսավորման չափը համարելով անբավարար են:
Ուրախացնելով ներկաներին, նախարար Հ. Ռոստոմյանը տեղեկացրել է, որ 30-50 տոկոսի չափով կավելանա պետական բյուջեից ֆինանսավորվող, հանդիպմանը ներկա 15 ֆեդերացիաների ֆինանսավորման չափը: ,Այսպես կոչված մեծ մարզաձևերի ֆեդերացիաները կկարողանան ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, մեր նպատակը փոքրերին աջակցելն է.,- շեշտել է նախարարը և զգուշացրել, որ անձամբ է վերահսկելու, որպեսզի պետական գումարները ծախսվեն խիստ նպատակային:
Նշենք, որ հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի մարմնամարզության, սամբոյի, աթլետիկայի, դահուկային սպորտի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության, լողի, կանոէի, ջրացատկի, ավանդական ուշուի, գեղասահքի, սինխրոն լողի, խոտի հոկեի և բադմինթոնի ֆեդերացիաների ղեկավարները: