Լրահոս

26.09.2012 17:10


Երթ Ստեփանակերտում՝ նվիրված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Երթ Ստեփանակերտում՝ նվիրված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Քիչ առաջ ավարտվեց Ստեփանակերտում՝ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված և բաշիբոզուկի արտահանձնման ու հերոսացման դեմ կազմակերպված քայլերթը, որին շուրջ 3000 հոգի մասնակցեց՝ քայլելով սբ. Հակոբ եկեղեցուց մինչև եղբայրական գերեզման (կտրելով կենտրոնական փողոցները ներքևից վերև): 

Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ դրեցինք հուշակոթողին, ինչպես նաև եղավ ելույթ իմ կողմից: Երթի ժամանակ վանկարկվող հիմնական լոզունգները հետևյալներն էին՝ «ոչ կացնային քաղաքականությանը», «ոչ նավթադոլարներին», «ամոթ միջազգային հանրությանը», «Գուրգենը մեզ հետ է», «չենք լռելու», «պայքարելու ենք մինչև վերջ», «պատիժ ալիևին», «պատիժ ռամիլին», «կացին իլհամին», «կացին ռամիլին» և այլն:

Հաճելիորեն զարմացած եմ, որ Արցախում այդքան ակտիվ ու պահանջատեր երիտասարդներ կան. Շնորհակալություն բոլորին մեկ առ մեկ: Պայքարը շարունակվում է:

Արտակ Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը