Լրահոս

26.09.2012 15:13


ՀԱԿ–ն առաջարկում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

ՀԱԿ–ն առաջարկում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել  է 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

«Նախագծի նպատակն է ժամանակավոր հանձնաժողովի միջոցով ուսումնասիրել և բացահայտել Երևան քաղաքում մարտի 1-2-ը կատարված սպանությունները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու Գլխավոր դատախազության կազմակերպած միջոցառումների օրինականությունը: Քանի որ մենք չկանք գործադիր մարմնում կամ անդամներ չունենք Գլխավոր դատախազությունում, հետևաբար մենք պետք է օգտագործենք այն լծակները, ինչն ունենք»,-ասել է պատգամավորը:


Ըստ բանախոսի՝ հանձնաժողովում կարող են ընդգրկվել մեկական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից, սակայն «դա սկզբունքային հարց չէ,  կարող են նաև ընդգրկվել երկու, կամ անկախ պատգամավորներ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը