Լրահոս

26.09.2012 15:26


Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի եւ նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպմանը ներկա էր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գեւորգյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովի նախագահը նկատեց, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը մեր երկրի համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող հարց է:

Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիմնադրամի գործունեությանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատելու համար:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել եւ ելույթ  ունենալ հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի եվրոպական հեռանկարներ»  թեմայով սեմինարին, որին ներկա է գտնվելու նաեւ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:

Քննարկվեցին  հիմնադրամի եւ հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս: 

Այս խորագրի վերջին նյութերը