Լրահոս

26.09.2012 14:55


Արմեն Աշոտյան. «Դրամահավաքը դպրոցներում մոնստր է դարձել»

Արմեն Աշոտյան. «Դրամահավաքը դպրոցներում մոնստր է դարձել»

Այսօր ԱԺ-ում 2011թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ նախորդ տարի նախարարությանը հատկացվել է 106 մլրդ դրամ, որը կատարվել է 99%-ով: «ՀՀ 125 համայնքներում իրականացվել է «Նախակրթարաններ» ծրագիրը, անցած տարի առաջին անգամ ունեցանք 12-րդ դասարան, և այս կրթական համակարգն այլընտրանք չունի, 8000 ուսուցիչների վերապատրաստման գործընթաց սկսվեց, դպրոցաշինության լայնածավալ ծրագրեր իրականացվեցին։ 1,5 մլրդ դրամ խնայողություններով դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Բացվեց առաջին միջազգային դպրոցը ՀՀ-ում»,–նշել է Աշոտյանը։ 

Ինչ վերաբերում է համակարգում կոռուպցիոն երևույթներին, ԿԳ նարարան ասել է. «Դրամահավաքը դպրոցներում մոնստր է դարձել, որ ինչքան էլ գլուխը կտրում ես, նորից բարձրացնում է։ Դրամահավաքի հետ կապված նոր քայլեր ենք անելու, և ծնողական կոմիտեները պետք է նույնպես աջակցեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը