Քաղաքագետ. «Սահակաշվիլուն վատագույն դեպքում սպասվում է իր նոր քաղաքի ճարտարապետի պաշտոն»
«Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին կարելի է ասել, որ Սահակաշվիլին այս ընտրությունների արդյունքում կորցնում է այն դերակատարությունը, որն ուներ նախկինում»,–այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Ըստ բանախոսի՝ Վրաստանում մեծ ազդեցություն ունի «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ում դիրքերը բավականին ուժեղացել են: Քաղաքագետը նաև նշել է, թե Սահակաշվիլիի հեռանալու դեպքում նրան հնարավոր է փոխարինի Վանո Մերաբիշվիլին, ով «ավելի շատ պրագմատիկ գործիչ է և ավելի ընդունելի է Ռուսաստանի համար»:
«Սահակաշվիլուն վատագույն դեպքում սպասվում է իր նոր քաղաքի ճարտարապետի պաշտոն, ասել է թե՝ սիմվոլիկ պաշտոն կստանա Սահակաշվիլին»,–ասել է քաղաքագետը՝ նշելով, թե Վանո Մերաբիշվիլին, լինելով հայաբնակ շրջանի ծնունդ, հասկանում է այդ շրջանների և հայերի խնդիրները:

7or.am