Տնտեսական

26.09.2012 14:02


Փորձագետ. «Հացի համար վճարում ենք մոտ երկու անգամ ավելի և անգամ չգիտենք, թե քանի գրամ է այն»

Փորձագետ. «Հացի համար վճարում ենք մոտ երկու անգամ ավելի և անգամ չգիտենք, թե քանի գրամ է այն»

Հայաստանում հացը կրկին թանկացել է, այս անգամ՝ մոտ 20 դրամով։ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ մենք հացի համար վճարում ենք մոտ երկու անգամ ավելի և անգամ չգիտենք, թե քանի գրամ է այն: Նա նաև նշել է, թե խնդիրն այն չէ, որ հացի գինը բարձրանում է, խնդիրն այն է, որ մեզ խաբում են քաշի մեջ։ «Պետական կառույցների շրջանում այս հարցը բազմիցս բարձրացվել է։ Եթե վերջիններն ասում են, որ հացի գների վրա վերահսկողություն սահմանելն իրենց գործառույթը չէ, նշանակում է, որ այս հարցն օդի մեջ կախված է մնալու։ Բոլորն ասում են` մեր գործառույթը չէ, իսկ մեր  կազմակերպությանը թույլ չեն տալիս մասնակցել ստուգումներին, չենք էլ կարողանում կշռել խանութում վաճառվող հացի քաշը, ես կարծում եմ` օբյեկտիվություն պետք է լինի, պետական կառույցը հասարակական կազմակերպության հետ պետք է համագործակցի»,–այսօրվա ասուլիսին ասել է փորձագետը։

Բանախոսը նաև նշել է, որ եթե բացահայտվի հացի քաշի պակասը, շաքարավազում խոնավության առկայությունը, սուրճի մեջ կոֆեինի պակասը, ապա դա կհարվածի շատերի բիզնեսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը