Լրահոս

26.09.2012 13:43


Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի հետ եղած Հայկ Մակուչյանը դիմելու է եվրոպական դատարաններ

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի հետ եղած Հայկ Մակուչյանը դիմելու է եվրոպական դատարաններ

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի հետ եղած ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Արդարադատության և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ:

«Դիմելու եմ՝  Ադրբեջանի կողմից Սաֆարովին ազատ արձակելու որոշմամբ իմ անձի նկատմամբ մարդու իրավունքների խախտման և ազգային խտրականության փաստերով»,–ասել է սպան, ումվրա, Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարելուց հետո, փորձել է հարձակվել ադրբեջանցի մարդասպանը։
Մակուչյանը հերքել է ադրբեջանցիների այն պնդումները, թե հայ սպաները ծաղրել են ադրբեջանցուն։ «Սա բացարձակապես սուտ է և դատարանի վճռով հիմնավորված: Սկզբում տանում էին ոչ թե ազգային, այլ կենցաղային հող, աֆեկտի, հուզմունքի մեջ: Ապա սկսեցին նշել դրոշը, անարգանք, սակայն ընդհանրապես դրոշ չի եղել, և տարբեր ազգությունների մարդիկ իրենց ցուցմունքներում ևս հերքել են դա: Պարզապես Սաֆարովին փորձում էին հերոսացնել իրենց երկրում, բայց դրսում նրան արդարացնելու որևէ պատճառ էր պետք: Հետո հայտարարել էին, թե մենք ծաղրել և հարվածել ենք մեկ անգամ նրան, իսկ երբ վկայություններով դա հերքվեց, սկսեցին պնդել, թե ոտքերով ենք թաքուն հարվածել»,–նշել է Մուկուչյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը