Մարմնական վնասվածքների մասին իրազեկումները` քրեական գործ հարուցելու առիթ
Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրեր ընդունելիս իրականացվող բուժզննության ընթացքում հայտնաբերված մարմնական վնասվածքների վերաբերյալ իրազեկումները պետք է դիտարկվեն որպես առիթ՝ քրեական գործ հարուցելու համար՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ դիտարկվող հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթ է համարվում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Նման հանձնարարություն է տրվել ՀՀ գլխավոր դատախազության վարչություններին, բաժիններին, Երեւան քաղաքի, Երեւանի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազներին՝ 2012 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկելու արդյունքում:
Միաժամանակ հանձնարարվել է նման իրազեկումների հիման վրա նյութեր նախապատրաստել հիմնական վարույթից առանձին՝ դրանցից յուրաքանչյուր դեպքով կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասությանը վերաբերող նյութերը եւ քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված կարգով ենթակայության հիմքը պարզելուց անմիջապես հետո, ուղեկցական գրությամբ ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազին՝ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:
Ինչ վերաբերում է այն իրազեկումներին, որոնք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, ներկայացվում են վարույթն իրականացնող դատախազին, ապա կոլեգիան հանձնարարել է, որ դրանց՝ ՀՀ վճռաբեկ դատարանի` 12.02.2010թ. թիվ ԵԱՔԴ/0049/01/09 նախադեպային որոշմամբ սահմանված ընթացք տալուն պետք է հետեւեն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները:
Կոլեգիայի որոշման կատարման վերահսկողությունը ՀՀ գլխավոր դատախազի` 18.09.2012 թ. հրամանով դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների վրա՝ ըստ աշխատանքի ոլորտի: