Լրահոս

26.09.2012 12:42


Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահի նամակը Մարտին Շուլցին

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահի   նամակը Մարտին Շուլցին

Եվրոպական խորհրդարանի նախագահ

Հարգելի պրն.Մարտին Շուլցին

 Մեծարգո Տիար,

Ձերդ վսեմության հայտարարությունը՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ հնչեցրել եք Եվրամիության (ԵՄ-ի) հարցերով  թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն պատճառեց նույն ցեղասպանության հետևանքով իր պատմական հայրենիքից զրկված եւ աշխարհով մեկ սփռված հայությանը ինչի առիթով մեր խորազգաց շնոհակալություններն ենք ուղղում Ձեզ:

Ուզում ենք շեշտել, որ  դուք Եվրոպական ընտանիքի մեջ   Թուրքիայի ինտեգրումը պայմանավորելով Հայոց Ցեղասպանության ընդունմամբ, ոչ միայն հարգել եք համաեվրոպական արժեքները, այլ Ձեր հայտարարությամբ շեշտել եք ընդհանուր մարդկային արժեքների գերակայությունը, ազատություն եւ դեմոկրատիան: Մի բան որ այսօր էլ ցավոք դեռեւս ոտնահարվում է Օսմանյան կայսրության վերականգման մարմանջով տարված Թուրքիայի կողմից:

Ակնկալելով որ համաևրոպական կառույցները, թեկուզ հապաղած, հայության դեմ իրագործված զարհուրելի եղեռնի և հայրենազրկության նկատմամբ կստանձնեն իրենց պատմական պատասխանատվությունը եւ, որ հայության հետ կվերադարձվեն իրենց կորցրած հայրենիքը համաձայն 1920 թվականի օգոստոսին  ՍԵՎՐ-ում կնքված միջազգային դաշնագրի:

 Կրկին անգամ Եվրոպայի Հայերի Համագումարի անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ:

 Լավագույն Մաղթանքներով

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ

Կարո Հակոբյան

Ուփսալա, Շվեդիա

Այս խորագրի վերջին նյութերը