Լրահոս

26.09.2012 12:12


24 ժամյա համընդհանուր գործադուլ՝ Հունաստանում

24 ժամյա համընդհանուր գործադուլ՝ Հունաստանում

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Հունաստանում սկսվել է 24 ժամյա համընդհանուր գործադուլ: Բողոքի գործողոթյունը կազմակերպել են երկրի

երկու խոշոր արհմիությունները` ADEDY-ին և GSEE-ն։

Բողոքն ուղղված է բյուջեի տնտեսման նոր միջոցառումների դեմ, որոնք նախատեսված են Հունաստանին վարկեր տրամադրած միջազգային կազմակերպությունների առջև Հունաստանի ստանձնած պարտավորություններով։
Ողջ օրվա ընթացքում չի գործելու հասարակական տրանսպորտը, 3 ժամով գործադուլին կմիանան ավիադիսպետչերները, հիվանդանոցներն ընդունելու են միայն ծանր վիճակում գտնվող հիվանդներին, չեն աշխատելու խանութների մեծ մասն ու պետական թանգարանները: 

Այս խորագրի վերջին նյութերը