Լրահոս

26.09.2012 10:22


Սիրիայում սեպտեմբերի 25-ին 183 մարդ է զոհվել

Սիրիայում սեպտեմբերի 25-ին 183 մարդ է զոհվել

Սիրիայում սեպտեմբերի 25-ին ընդհանուր առմամբ 183 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա»-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական ցանցի տվյալները:

Նշենք, որ զոհերի մեծ մասը Դամասկոսից է, որտեղ երկու հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյունները տեղի են ունեցել Օմայանների հրապարակում:

Պայթյունների ականատեսները «Թվիթեր»–ում գրում են, որ թիրախը եղել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը: Նրանք պնդում են, որ դա  եղել է ամենահզոր պայթյունը, որը լսել են Սիրիայի տևական ու արյունալի հակամարտության ընթացքում: Մյուս թիրախը եղել է Սիրիայի բանակի գլխամասային գրասենյակի շենքը:

Այս խորագրի վերջին նյութերը