Լրահոս

26.09.2012 10:09


Այսօր Ազգային Ժողովում կշարունակվեն պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները

Այսօր Ազգային Ժողովում կշարունակվեն պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները

Սեպտեմբերի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները։ Մասնավորապես, կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, ինչպես նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Զեկույցներով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանը, սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ուրիշներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը