Լրահոս

25.09.2012 17:40


Վաճառվում է շշալցված մաքուր օդ, գինը՝ 1 ամերիկյան դոլար

Վաճառվում է շշալցված մաքուր օդ, գինը՝ 1 ամերիկյան դոլար

Չինաստանի խանութներում հայտնվել է բոլորովին նոր ապրանքատեսակ՝ շշալցված օդ։  Այս մասին գրում է «Oddity Central» –ը:

 Նախաձեռնության հեղինակը երկրում հայտնի գործարար ու բարեգործ Չեն  Գուանգբիայոն է, ով հայտարարել է, թե գումար վաստակելու նպատակ չունի. այս կերպ նա մտադիր է  մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրը մաքուր պահելու խնդրի վրա:  Գործարարը որոշել է երկրի էկոլոգիապես մաքուր հատվածներից  օդ շշալցնել և վաճառել խոշոր քաղաքներում:

Նշենք, սակայն, որ մաքուր օդով շշերը վաճառվում են մոտ 1 դոլարով: Չինական հանրությունը ուղղակի «սրբել» է բոլոր խանութներում վաճառվող այս ապրանքատեսակը։

Չեն Գուանգբիայոն, օգտվելով առիթից, հայտարարել է նաև, որ  մաքուր օդի վաճառքից ստացված գումարի մի մասը կնվիրաբերի երկրի զինված ուժերին`  Դեղին ծովի վիճելի Դյոյույդաո կղզիների (ճապոներեն՝ Սենկակու) պաշտպանության համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը