Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Ա. Երիցյանը կընդունի ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմի անդամներին, որոնք վերջերս են վերադարձել Բելառուսի «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքից։
ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան թիմում ընդգրկված է 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա): Սեպտեմբերի 17-23-ը Բելառուսում տեղի ունեցած հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով և գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` պարգևների արժանանալով «Տասնամյակի լավագույն դեբյուտ» և «Լավագույն թերթ» անվանակարգերում:
Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:
Պատանի փրկարարներն ԱԻ նախարարությունում