«Green Day»-ի մեներգիչ. «Ես ցույց կտամ ձեզ, թե ինչ կանեմ մեկ րոպեում»(տեսանյութ)
Ամերիկյան «Green Day» ռոք խմբի մեներգիչ Ջո Արմսթրոնգին, երաժշտական փառատոնի կազմակերպիչների հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, հարկադիր վերականգնողական բուժում է նշանակվել:
Լաս Վեգասում ընթացող համերգի ժամանակ երաժիշտը, իմանալով, որ խմբի ելույթը կրճատվել է 20 րոպեով, մեծ աղմուկ է բարձրացրել։ Կատարման ժամանակ Արմսթրոնգը հուշարարի միջոցով տեսնում է, որ ելույթը պետք է ավարտի մեկ րոպեից. «Մեկ րոպեի՞ց: Ես ցույց կտամ ձեզ, թե ինչ կանեմ մեկ րոպեում»,- բղավել է նա ու գետնին հարվածելով` կոտրել կիթառը:
Փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք ստիպված են եղել կրճատել խմբի ելույթը, քանի որ Green Day-ի անդամները ուշացումով են բեմ բարձրացել:
Փառատոնից հետո խմբի անդամները ներողություն են խնդրել իրենց պահվածքի համար` նշելով, որ Ջո Արմսթրոնգը վերականգնողական բուժում է անցնում։