Լրահոս

25.09.2012 16:52


Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վիկտոր Դալլաքյանը  նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովում Հայաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը  նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը և 16.1-րդ կետը` որոշում եմ.

1. Վիկտոր Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին»:

Այս խորագրի վերջին նյութերը