Իրականում ինչպիսի՞ն է ՀՀ–ում բիզնես ներդրումների մթնոլորտը. սփյուռքահայերի դառը փորձը
Փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը, ովքեր դատարաններում պաշտպանում են ամերիկահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի և Սարո Հարթունյանի շահերը, այսօր մամլո ասուլիս էին հրավիրել։
Նիկոլայ Բաղդասարյանը Էդմոնդ Խուդյանին կանխամտածված սնանկացման հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հանդես է գալիս որպես տուժողի շահերի ներկայացուցիչ:
–Մեր պետության համար շատ կարևոր պետք է լինի ներդրումային քաղաքականությունը, խոշոր բիզնեսմենների ներդրումները: Սակայն Հայաստանն իրենց համար բիզնեսի գրավիչ վայր չէ այսօր: Անձամբ սպասարկել եմ տասը խոշոր ներդրումային ընկերություններ, և հետո իրենք հեռացել են Հայաստանից: Ես ինքս կորցրել եմ իմ գործը, և ինձ հետ շատ ու շատ ՀՀ քաղաքացիներ,– ասել է Բաղդասարյանն ու հավելել, որ ՀՀ վարչական մեքենայից ու կոռուպցիայից զզված շատ ներդրողներ որոշ քաշքշուկներից հետո իրենց բիզնեսը տեղափոխում են Վրաստան:
Հարցին՝ ինչո՞ւ են կենտրոնացել հատկապես սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության խնդիրների վրա, եթե բոլորի իրավունքներն են ոտնահարվում, փաստաբանները պաատսխանել են, որ, ի տարբերություն տեղի գործարարների, սփյուռքահայ ներդրողները կես ճանապարհից հետ չեն կանգնում և մինչև վերջ տանում են իրենց քաղաքացիական պայքարը:
Ասուլիսին ներկա մի սփյուռքահայ էլ, ով չի ներկայացել, պատմել է մի շարք դեպքերի մասին, երբ սփյուռքահայերը չեն կարողանում վաճառել իրենց հայաստանյան բնակարանները՝ նոտարական գրասենյակում սեփականատիրոջ անվան դիմաց նշված անուն-ազգանունում և անձնագրի անուն-ազգանունում տառերի անհապատասխանության հետևանքով: Օրինակ՝ մի սփյուռքահայի անունը սեփականության վկայականում նշված է՝ «Գրիգոր», սակայն անձնագրում «գ»-ի փոխարեն «կ» է:
Ավելացնենք, որ ասուլիսին «Skype»–ի միջոցով հետևել է նաև ինքը՝ Էդմոն Խուդյանը։ Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ առաջ հայաստանյան անշարժ գույքի բիզնեսում կատարել էր ներդրումներ, որոնցով Մաշտոցի պողոտայի 33ա և 33/1 հասցեներում նրա անունով ձեռք էր բերվել 1923,6 քմ մակերեսով հողամաս, որի վրա էլ կատարվեցին 10–հարկանի բազմահարկ շենքի կառուցապատման աշխատանքներ:
Է. Խուդյանի հիմնական գործընկերն է դարձել մի քանի շինարարական կազմակերպությունների փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը, ում էլ Խուդյանը մեղադրում է իրեն պատկանող «Արին Կապիտալ» ընկերությունից 7 մլն դոլար գողանալու և ընկերությունը միտումնավոր սնանկության տանելու համար:
Ըստ ասուլիսին ներկա փաստաբանների՝ Մանգասարյանի հետևում «այլ մարդիկ են կանգնած»։
Նշենք, որ Վլադիսլավ Մանգասարյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հերքելով իր մեղսակցությունը՝ պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ի՞նչ կապ ունի այս պատմության հետ՝ ասել էր. «Այնքանով, որքանով մենք ընկերներ ենք և վաղեմի ընկերներ: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ անզգուշություն ենք ունեցել` Էդմոնդ Խուդյանին որպես սփյուռքահայի ներկայացրել ենք Լևոն Սարգսյանին: Դա եղել է 2003թ., այն առաջին 100 հազ.–ի մասին, որ պատմեցի, այդ ժամանակ է եղել: Ես պաշտոնապես հայտարարում եմ` Լևոն Սարգսյանը իմ ընկերն է, ոչ թե գործընկերը, ես նման գործընկեր չունեմ»:

7or.am