Լրահոս

25.09.2012 15:12


ՀՀԿ պատգամավոր. «Սաֆարովի արտահանձնումը մեծ հարված էր հայ ժողովրդի համար»

ՀՀԿ պատգամավոր. «Սաֆարովի արտահանձնումը  մեծ  հարված էր հայ ժողովրդի համար»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձմանն ու ազատ արձակմանը, ԱԺ ՀՀԿ  խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ տեղի ունեցածը մեծ  հարված էր հայ ժողովրդի համար:  «Ողջունում եմ այն քայլերը, որոնք արվեցին ՀՀ նախագահի կողմից: Մեր դիվանագիտությունը  և առաջադեմ մարդկությունը անելիք ունի այս առումով: Այն բանաձևերը, որոնք ընդունվեցին, մասնավորապես ԵԽ-ի բանաձևը, պետք է լիներ առանց երկակի ստանդարտների կիրառմամբ: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գործընթացներին, մենք  պետք է պատրաստ լինենք ամեն ինչի և գերակա համարենք»,–ասել է բանախոսը։

ՀՀԿ պատգամավորը նշեց նաև, թե նոյեմբերի 19-ին լինելու են Վաշինգտոնում՝ մասնակցելու վեհաժողովի: «Հույս ունեմ, որ կդատապարտվի Սաֆարովի արտահանձնումը»,–նշել է Մինասյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը