Այսօր որոշ լրատվամիջոցներ ուղղորդված տեղեկատվական արտահոսք էին ապահովել, թե իբր առաջիկա քառօրյային գլխավոր դատախազը Վարդան Օսկանյանի գործով միջնորդությամբ մտնելու է ԱԺ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու օպերացիան վաղուց է ծրագրավորված, սակայն չորս հիմնական գործոնների պատճառով այն հետաձգվում է.
1.Դատախազը երկրի ղեկավարությանը հայտնել է, որ մեծ հաշվով, գործ որպես այդպիսին չկա, և նման տեսքով այն հրապարակայնացնելը վտանգավոր է,
2.Սարգսյանի թիմում կարծում են, որ ԲՀԿ–ն իր ամբողջ ներուժը կօգտագործի իշխանության դեմ, ինչը նախագահական ընտրություններից առաջ հղի է շատ կանխատեսելի և գործող նախագահի համար վատ հետևանքներով,
3.Իշխանությունները վախենում են միջազգային արձագանքից,
4.Իշխանություններն ունեն մտավախություն, որ ԲՀԿ-ի ընդվզմանը կմիանան նաև մյուս ոչ կոալիցիոն ուժերը, իսկ այդպիսի բաժանարար գծերից նրանք խուսափում են, քանզի կրկին քաղաքական օրակարգում առաջնային կարող է դառնալ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը:
Կա նաև մտավախություն, որ հաշվի առնելով Օսկանյանի հեղինակությունը՝ մի զգալի խումբ ՀՀԿ-ականներ կարող են փակ քվեարկության պարագայում դեմ արատահայտվել դատախազի միջնորդությանը:
Այսօրվա արտահոսքը ենթակա լրատվամիջոցներով, թերևս, ուներ մեկ նպատակ` ճշտել տրամադրությունները, որից հետո նոր որոշում կայացնել:
Օսկանյանի «գործը» և իշխանության վախերը

Կարեն Հակոբջանյան