Լրահոս

25.09.2012 14:45


Բողոքի գործողություն՝ ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակի դիմաց

Բողոքի գործողություն՝ ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակի դիմաց

ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակի դիմաց այս պահին տեղի է ունենում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի գործողությունը։ Ըստ կազմակերպիչների՝ իրենց նպատակն է  հրավիրել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ուշադրությունը ՎՏԲ-ի կողմից ֆինանսավորվող «բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին»:

«Մենք արտահայտում ենք մեր մտահոգությունը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Ծրագրի գործակալությունների հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի գործակալություն ընտրվելու հնարավորության հետ»,- նշված է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:

 Բողոքի գործողության կազմակերպիչները նշում են, որ  ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Հայաստանի հյուսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին, ինչը, սակայն, հակասում է ԳԷՀ-ի մանդատին։

Այս խորագրի վերջին նյութերը