«Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետն ընդունել է իր մեղքը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Սամվելյանը առաջին իսկ նիստում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ նրա պաշտպանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Մեղադրող Տիգրան Հարությունյանն առաջարկել է Սամվելյանին դատապարտել վեց ամսվա ազատազրկման և 200 հազ. դրամ տուգանքի: Դատավոր Արմեն Վարդապետյանը նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 4-ը, երբ ամփոփիչ խոսքով հանդես կգա մեղադրյալը՝ Վարդան Սամվելյանը:
Նշենք, որ Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), և 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել Երևանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր ու տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է, նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը, քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Հունիսի 17-ին «Հարսնաքարում» ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկվեց բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, ով հունիսի 29-ին մահացավ հիվանդանոցում։