Լրահոս

25.09.2012 13:32


Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Տոմսերի արժեքի պատճառով Հայաստանի հավաքականիը զրկվում է բարոյական մեծ աջակցությունից»

Բաց նամակ Սերժ Սարգսյանին.  «Տոմսերի արժեքի պատճառով Հայաստանի հավաքականիը զրկվում է բարոյական մեծ աջակցությունից»

Մի խումբ հայ ֆուտբոլասերներ բաց նամակով դիմել են ՀայաստանիՆախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները վերանայելու հարցում միջնորդելու պահանջով: «Իրական Հայաստան» նախաձեռնությունը ներկայացնում է բաց նամակի տեքստը՝ աննշան տեխնիկական կրճատումներով.

«Հարգելի պարոն Նախագահ

Հոկտեմբերի 12-ին կայանալիք ԱԱ 2014թ. ընտրական փուլի Հայաստան-Իտալիա կարևորագույն խաղի տոմսերը հազարավոր ֆուտբոլասերների համար դարձել են անմատչելի: Մի քանի տարի առաջ, Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ Հրազդանը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-ից 10 հազար դրամ): 

Մտավախություն կա, որ Հրազդան մարզադաշտում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում մեր ազգային հավաքականը կզրկվի հզոր բարոյական աջակցությունից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս նշել է, որ տոմսերի նման բարձր գինը պայմանավորված է միջազգային պարտավորվածություններով և չի կարող լինել ավելի մատչելի։ Սակայն հարևան Վրաստանում, որի ֆուտբոլային ֆեդերացիան նույն միջազգային պարտավորվածությունների կրողն է, տնային հանդիպումների տոմսերի արժեքը ավելի էժան է, քան մեր մոտ: 

Սույն նամակով խնդրում ենք Ձեզ ընդառաջել մեր պահանջին, այն է` հանձնարարել վերանայել մեր հավաքականի խաղերի տոմսերի գները և իջեցնել դրանք, որպեսզի հոկտեմբերի 12-ին բոլորս միասին լինենք մեր հավաքականի կողքին: Այս կարևորագույն խաղին մեր ազգային հավաքականը ունի մեծ աջակցության կարիք»:

 «Իրական Հայաստան» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը