ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում կպահպանվի անամպ և առանց տեղումների եղանակը:
–Դրա հետ մեկտեղ, այսօրվանից սկսած՝ Մերձավոր Արևելքից երկիր են թափանցում արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի հետևանքով այսօր և վաղը երկրի տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-3 աստիճանով,–ավելացրել է բանախոսը։
Գ. Սուրենյանը նաև հաղորդել է, որ սեպտեմբերի 28-ից սկսած՝ հյուսիսից Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզեր կներթափանցեն սառը օդային հոսանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին և 29-ին այդ մարզերում ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, իսկ հանրապետության մյուս շրջաններում` 2-4 աստիճանով: Ընդ որում, լեռնային շրջանների առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում` Աշոցքի հատվածում, Գեղարքունիքում` Վարդենիկի հատվածում, սեպտեմբերի 28-ին և 29-ին հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 0 աստիճան:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

7or.am