Արծվիկ Մինասյանի դիտողություն ընդունվել է ի գիտություն
Այսօր ԱԺ–ում ՀՀ 2011թ. բյուջեի հաշվետվության վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի գումարներ են հատկացվել ու ծախսվել ԱԺ խմբակցությունների նիստերի ժամանակ։ Ըստ Մինասյանի՝ 2011թ. ընթացքում խմբակցությունների 120 նիստ է տեղի ունեցել: Սակայն ՀՅԴ–ական պատգամավորին զարմացրել է այն, թե ընդհանրապես ինչպե՞ս կարելի է ծրագրել խմբակցությունների նիստերը, և ի՞նչ ծախսերի մասին է խոսքն այստեղ:
Մշտական հանձնաժողովների նիստում ԱԺ բյուջեն ներկայացնող ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ընդհանրապես չի արձագանքել պատգամավորի դիտողությանը, իսկ նիստը վարող պետական-իրավական հարցերի մշտական հաանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պարզապես նշել է, որ դիտողությունն ընդունել է ի գիտություն։

7or.am