Տնտեսական

25.09.2012 12:52


Արծվիկ Մինասյանի դիտողություն ընդունվել է ի գիտություն

Արծվիկ Մինասյանի դիտողություն ընդունվել է ի գիտություն

Այսօր ԱԺ–ում ՀՀ 2011թ. բյուջեի հաշվետվության վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի գումարներ են հատկացվել ու ծախսվել ԱԺ խմբակցությունների նիստերի ժամանակ։ Ըստ Մինասյանի՝ 2011թ.  ընթացքում խմբակցությունների 120 նիստ է տեղի ունեցել: Սակայն ՀՅԴ–ական  պատգամավորին զարմացրել է այն, թե ընդհանրապես ինչպե՞ս կարելի է ծրագրել խմբակցությունների նիստերը, և ի՞նչ ծախսերի մասին է խոսքն այստեղ:

Մշտական հանձնաժողովների նիստում ԱԺ բյուջեն ներկայացնող ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ընդհանրապես չի արձագանքել պատգամավորի դիտողությանը, իսկ  նիստը վարող պետական-իրավական հարցերի մշտական հաանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պարզապես նշել է, որ դիտողությունն ընդունել է ի գիտություն։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը