Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորների նյարդերի հաշվին խնայողություն չանել
ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում 2011թ. պետբյուջեի հաշվետվության վերաբերյալ քննարկումների շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի ելույթի ժամանակ զեկուցողից հետաքրքրվել է.
–Իսկ պատգամավորների նյարդերի պահպանման մասով կա՞ն հատկացված ծախսեր` նորմալ տպիչներ և այլ սարքավորումներ գնելու համար։
Ըստ երևույթին, Ուրիխանյանն ակնարկել է այն, որ սարքավորումների բացակայությունը կամ դրանց հնությունն ու անսարքությունը պատգամավորների նյարդերի վրա են ազդում: Շատ պատգամավորներ պնդում են, թե քվեարկության ժամանակ իրենց ձայները հաճախ չեն ընդունվում, թեև նրանք սեղմում եմ համապատասխան կոճակները։
Դումանյանը վերոնշյալ հարցին արձագանքել է ՝ ասելով, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդամենը երկու տպիչ է գնել նիստերի դահլիճի համար, և որ հավելյալ սարքավորումներ 2011թ. չեն գնվել։ Ասվածին Ուրիխանյանն արձագանքել է հետևյալ կերպ.
–Բայց անհրաժեշտ են դրանք` պատգամավորի նյարդերը պահպանելու համար։

7or.am