ԱՀԿ–ն զգուշացնում է. հայտնվել է նոր անհայտ մահացու վիրուս
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես զգուշացնում է. Քաթարից ժամանած հիվանդի օրգանիզմում Մեծ բրիտանիայի բժիշկները հայտնաբերել են անհայտ վիրուս, որը ատիպիկ թոքաբորբ է հիշեցնում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հայտնի է, որ առաջին անգամ հիվանդը բժշկական օգնության է դիմել դեռ սեպտեմբերի 3-ին՝ Քաթարում։ Այն ժամանակ նրան ախտորոշել են ատիպիկ թոքաբորբ: Արդեն սեպտեմբերի 7-ին նա վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, իսկ սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիա են տեղափոխել:
Բժիշկները հիվանդից վերցրած նմուշները համեմատել են Սաուդյան Արաբիայից եկած հիվանդի նմուշների հետ, ով ավելի վաղ այս տարի մահացել էր համանման հիվանդությունից: Համեմատությունը ցույց է տվել, որ նմուշները գրեթե միանման են:
Փորձագետները դեռ չգիտեն ինչպես նոր մահացու վիրուսի դեմն առնել։