Լրահոս

25.09.2012 11:44


8 ամսվա ընթացքում վարորդներից գանձվել է 2 մլրդ դրամ

8 ամսվա ընթացքում վարորդներից գանձվել է 2 մլրդ դրամ

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հայտնել է, որ 2012թ. հունվարի 16-ից հետո, երբ հանրապետությունում սկսեցին տեղադրել արագաչափերն ու տեսադիտարկման սարքերը, դրանց միջոցով 300 հազ. խախտում է արձանագրել: 8 ամսվա ընթացքում վարորդներից գանձվել է 2 մլրդ դրամ:

Փոխոստիկանապետն ընդգծել է,  որ արագաչափերն ու տեսախցիկները կանխարգելիչ նշանակություն ունեն։ «Դրանք նաև նվազեցնում են ոստիկան-վարորդ շփումը։ Մենք ձեռնպահ ենք մնում ունենալ բոլոր այն տեղերում ոստիկան, որտեղ տեղադրված են սարքավորումներ»:

Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում տեղադրվել է 25 տեսախցիկներ` Երևանի խաչմերուկներում և 45 արագաչափ սարքեր, որոնք տեղադրվել են նաև հանրապետական նշանակության Երևան-Սևան, Երևան Աշտարակ մայրուղիներում: 

Այս խորագրի վերջին նյութերը