Լրահոս

25.09.2012 11:22


«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով Իրանը կբոյկոտի «Օսկարը»

«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով Իրանը կբոյկոտի «Օսկարը»

Նախօրեին Իրանի իշխանությունները հայտարարել են, որ «Մահմեդականների անմեղություն» սկանդալային ֆիլմի պատճառով մտադիր են բոյկոտել «Օսկարի» մրցականաբաշխությունը։

Իրանի մշակույթի նախարար Մոհամեդ Հոսեյնին հայտարարել է, որ Իրանը հրաժարվելու է մասնակցել ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը` ի նշան «Մահմեդականների անմեղություն» ֆիլմի դեմ բողոքի։ Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ «Օսկարի» կազմակերպիչները հրապարակայնորեն հանդես չեն եկել հակաիսլամիստական ֆիլմի դեմ, ինչը ևս մրցանակաբաշխությանը չմասնակցելու պատճառ է։  Հոսեյնին բոլոր մահմեդական երկրներին կոչ է արել հետևել Իրանի օրինակին:

Այս խորագրի վերջին նյութերը