Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19։30-ին, Գաջեգործների փողոցից բերման է ենթարկվել 1991թ. ծնված Հունան Պ.-ն, որը ս/թ մայիսի 18-ից ՌԴ Սախա Յակուտիայի Հանրապետության պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08։30-ին, Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 1959թ. ծնված Մարատ Գ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Հետախուզվողներ