Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտարարել է, որ օտարերկրյա մոտ 5000 վարձկաններ են մասնակցում սիրիական իշխանությունների դեմ մղվող զինված պայքարին։ Գործակալության աղբյուրները հաղորդել են, որ Բրահիմին նման բան է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցության ժամանակ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սիրիայի Հալեպ քաղաքում սիրիական բանակը սպանել էր աֆղանական ավելի քան 100 վարձու գրոհայինների: Իսկ Դամասկոսի մերձակայքում օտարերկրյա ավելի քան 150 վարձու գրոհայիններ էին գերի ընկել սիրիական բանակին։
Սիրիայի իշխանությունները, ինչպես նաև տեղական մի շարք ԶԼՄ-ներ, գրոհային ընդդիմադիր ջոկատներին բացառապես «ահաբեկիչ և վարձկան» են կոչում:
Սիրիայում մոտ 5000 վարձկան գրոհային կա