Լրահոս

25.09.2012 10:27


Կիպրոսի իշխանությունները սպառնում են դուրս գալ եվրագոտուց

Կիպրոսի իշխանությունները սպառնում են դուրս գալ եվրագոտուց

Կիպրոսի իշխանությունները սպառնում են դուրս կգա եվրագոտուց, եթե Եվրահանձնաժողովը ֆինանսական օգնություն տրամադրելու դիմաց շարունակի «անընդունելի» պայմաններ ներկայացնել։

 Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ Կիպրոսի իշխանությունները հաստատել են 2013թ. բյուջեի նախագիծը, որը, նրանց կարծիքով,  բավական խստացված է։ Ըստ փաստաթղթի՝ միայն հազարից ավելի պետաշխատողներ կմնան առանց աշխատանքի։ Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվաում դրանից ավելի քայլերի գնալ։  

 «Կիպրոսը պետք է հանգամանալից քննարկի եվրոգոտուն հետագա անդամակցության հարցը, եթե վարկատու եռյակը՝ Եվրամիությունը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը չափից ավելի խիստ պայմաններ ներկայացնեն տրամադրվող վարկերի դիմաց: Եթե «եռյակը» շարունակի պնդել, ապա ինչո՞ւ Կիպրոսը պետք է շարունակի մնալ եվրագոտում»,-ասել է Կիպրոսի իշխող կուսակցության ղեկավար Անդրոս Կիպրիանուն։

Այս խորագրի վերջին նյութերը